Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եվրոպան Ռուսաստանին խնդրել է տիեզերական միջուկային վահան ստեղծել

Եվրոպան Ռուսաստանին խնդրել է տիեզերական միջուկային վահան ստեղծել
17.01.2016 | 12:34

Եվրոպան խնդրել է Ռուսաստանին ստեղծել միջուկային զենք` տիեզերական հնարավոր վտանգներից պաշտպանվելու համար: Աշխատանքների իրականացման գլխավոր կազմակերպությունը դարձել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի մեքենաշինության կենտրոնական գիտական-հետազոտական ինստիտուտը, գրում է lenta.ru-ն: Միջազգային ծրագրի շրջանակներում երկիրը պետք է ստեղծի միջուկային զենք, որը հնարավոր վտանգավոր երկնաքարի մոտեցնելու ժամանակ կկարողանա փոխել օբյեկտի շարժման հետագիծը և այդպիսով կկանխի Երկրի հետ բախումը: Աշխատանքները բաշխվել են տարբեր երկրների և կազմակերպությունների մեջ, իսկ միջուկային պայթյունների օգնությամբ վտանգավոր տիեզերական մարմինների շեղմանն ուղղված աշխատանքները հանձնարարվել են Ռուսաստանին:

Դիտվել է՝ 1884

Մեկնաբանություններ